Երկուշաբթի, 28. 04. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Ե՞րբ եւ ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությամբ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվել է։ Եվ, ահա, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախագիծ է բերել, որով ամրագրվում է, թե ինչպես եւ երբ է անցկացվելու հանրաքվեն, եւ ինչ է լինելու արտակարգ դրության ավարտից հետո։

Մասնավորապես, նախագծով ամրագրվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Եվ հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Բացի այդ, 5-րդ մասով սահմանվում են կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները:

Մասնավորապես, վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա եւ քվեարկության օրվա միջեւ ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից մինչեւ քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից։

Բացի այդ, պատգամավորը ցանկանում է ամրագրել, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:

Եվ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի վերսկսման դեպքում մինչեւ կասեցման պահը կատարված գործողությունների ընթացքը շարունակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվանից: Այսինքն՝ ստացվում է, որ հանրաքվեի քարոզարշավը սկսվելու է այն կետից, որտեղ կանգ է առել, այլ ոչ թե ամենասկզբից, եւ սահմանված են նաեւ ժամկետները։

Եվ եթե հաշվի առնենք այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե մինչեւ մայիսի կեսը ամեն ինչ կավարտվի, ապա հանրաքվեն արդեն կանցկացվի ամռանը՝ թերեւս հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին