Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 571-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 
Հայաստանում ապրիլի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 571 է, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստերից 2704-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 537 պացիենտ:
 
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 31 քաղաքացի:
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին