Կիրակի, 27. 04. 2025

spot_img

Արցախում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում, ժամը 08.00-ին մեկնարկում են երկրի նախագահական և խորհրդարանական ընտրությունները:

Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝  Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, եւս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է:

Նշենք, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում նախապես հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին