Կիրակի, 27. 04. 2025

spot_img

Սինգապուրը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում  զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից ու մյուս երկրների հետ համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նույնիսկ ամենաբարենպաստ միջազգային մթնոլորտում դժվար է լուծել ներկա խնդիրը: Եթե Չինաստանն ու ԱՄՆ-ն շարունակեն փոխադարձ մեղադրանքները COVID-19-ի ի հայտ գալու և տարածման հետ կապված, ապա այս ամենը դժվար թե օգնի առաջիկայում խնդրի հաղթահարմանը»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ բոլոր երկրներին անհրաժեշտ է համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ Վաշինգտոնն ու Պեկինը պետք է միանան դրան:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրներում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին