Երկուշաբթի, 28. 04. 2025

spot_img

Իրանում մեկ օրում 3 հազարից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով

Իրանում մարտի 30-ին, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 186-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թարմ տվյալները ներկայացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: 
 
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Իրանում կազմում է 41 հազար 495: Մահացածների ընդհանուր թիվը մարտի 30-ի դրությամբ կազմում է 2 հազար 757: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 117-ով:
Իրանում կորոնավիրուսով վարակվածներից ընդհանուր առմամբ ապաքինվել է 13 հազար 911 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը 712 է: 
 
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։ 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին