Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Արցախի ընտրական գործընթացների մասնակիցներին կբաժանվեն բժկական անհատական պաշտպանիչ միջոցներ

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիներին, դիտորդներին, լրագրողներին և ընտրական տեղամասերում ներկա գտնվող այլ անձանց կբաժանվեն բժշկական անհատական պաշտպանիչ միջոցներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին մարտի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Արցախի Հանրապետության մարտի 31–ի ընտրություններն անցկացնում ենք առանձնահատուկ պայմաններում։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվել են այնպիսի աշխատանքներ, որոնք ընտրությանը մասնակցողների համար կստեղծեն ապահովության պայմաններ։ Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին կբաժանվեն անհատական պաշտպանիչ միջոցներ` մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ, գրիչ, տեղամաս մտնելիս խնդրելու ենք որպեսզի ախտահանվեն»,– ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը նշեց, որ ախատահանվում են նաև բոլոր ընտրական տեղամասերը։

Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովում պատգամավորական մանդատներ ունենալու համար կպայքարեն 12 քաղաքական ուժեր։

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել։

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին