Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով հիվանդ երկու պացինետ, որոնք ունեցել են նաև այլ քրոնիկ հիվանդություններ։ 73 տարեկան մի տղամարդն և 55-ամյա կինը մահացել են մարտի 29-ին։ «Արմենպրեսի» հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով»,- գրել է Թորոսյանը մարտի 29-ին,- «Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց»։
Առողջապահության նախարարը ցավակցություններ է հայտնել մահացածների հարազատներին: