Շաբաթ, 25. 01. 2025

spot_img

Փրկարար ծառայությունը ողջ հանրապետությունում կատարելու է ախտահանման աշխատանքներ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ի առավոտյան 6։00-ից օրական երկու անգամ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կատարելու են ախտահանման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով ԱԻՆ ձեռնարկված քայլերը կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ։

«Շեշտը հիմնականում դրվելու է կանգառների վրա»,- ասաց Հարությունյանը։

Ըստ նախարարի տեղակալի՝ մինչ այդ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները ախտահանման աշխատանքները կատարել են ըստ անհրաժեշտության թե Երևանում, թե մարզերում։

«Համայնքապետը կամ քաղաքացիները ահազանգել են տվյալ համայնքի կամ «911» ծառայություն և խնդրել կատարել ախտահանման աշխատանքներ։ Մինչ այս պահը կատարվել է ըստ ահազանգների»,- եզրափակեց նախարարի տեղակալը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին