Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Չինաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Չինաստանը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն իր աջակցության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում:    

«Ներկա իրավիճակում Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է միավորվեն և պայքարեն էպիդեմիայի դեմ: Մի քանի չինական ընկերություններ ԱՄՆ-ին տրամադրել են հումանիտար օգնություն: Չինական կողմը հասկանում է ներկա դժվարությունները, որոնց միջով անցնում է ամերիկյան կողմը և պատասրատ է աջակցել»,- ասել է Չինաստանի նախագահը:

Նա նշել է, որ Չինաստանն առաջիկայում էլ ամբողջությամբ ԱՄՆ-ին կփոխանցի էպիդեմիայի դեմ պայքարում ունեցած իր փորձը:

ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակվածության ցուցանիշով անցել է Չինաստանից և այժմ առաջինն է աշխարհում: Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 604, ապաքինվածներինը՝ 1868: Կորոնավիրուսից մահացել է 1301 մարդ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին