Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել նաև 2021 թվականի գարնանը

 Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել 2021 թվականի գարնանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը` նշելով, որ Ճապոնիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել հետաձգել խաղերը մինչև մեկ տարի, ինչ նշանակում է, որ Խաղերը կարող են անցկացվել նաև գարնանը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականին: 

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին: Խաղերը հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին