Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Չինաստանը Իտալիա է ուղարկել բժիշկ-փորձագետների երրորդ խումբը

 Չինաստանի Ֆուցզյան նահանգի 14 հոգուց բաղկացած բժիշկ-փորձագետների խումբը մարտի 25-ին մեկնել է Իտալիա՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Սինխուա» գործակալությունը տեղեկացնում է, որ թռիչքն իրականացվել է չարտերային չվերթով:

Խմբում ընդգրկված են փորձագետներ տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ բժշկության, ինֆեկցիոն հիվանդությունների ու դրանց վերահսկման, ավանդական չինական բժշկության, բուժքույրական խնամքի գծով:

Նրանք իտալացի մասնագետներին կփոխանցեն պրոֆիլակտիկայի, վերահսկողական գործընթացի, ախտորոշման և բուժման հետ կապված իրենց փորձը:

Չինացի մասնագետները հիմնականում կաշխատեն Իտալիայի Տոսկանա մարզում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին