Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Մեկուսացված քաղաքացիներից մեկին ծննդյան օրը բժիշկներն անակնկալ են մատուցել

 Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեկուսացված քաղաքացիներից մեկին, ում ծննդյան օրն է, բժիշկներն անակնկալ են մատուցել: «Արմենպրես»ի հաղորդմամբ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, ով մեկուսարաններից մեկում ղեկավարում է կարանտինային ռեժիմը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են բժիշկները երգելով, տորթով ու քաղցրավենիքով շնորհավորում քաղաքացու ծննդյան տարեդարձը:  

«Ծնունդդ շնորհավոր. մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,-նշել է Նարեկ Վանեսյանը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Հայաստանում մարտի 21-ին արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք: Հայաստանում մարտի 21-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է: Հանրապետությունում կա 600-ից ավելի մեկուսացված անձ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին