ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կարճաժամկետ էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաչատրյանն ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն: Մենք արդեն տեսնում ենք հետևանքները, բայց ես վստահ եմ, որ մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից»,- ասաց Խաչատրյանը:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 230 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 122 է, մեկ վարակված ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: