ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսի ախտորոշված 84 դեպք: Նա նշեց՝ կորոնավիրուսը մեզ համար անցնում է թեթև սցենարով: Տարիքային առումով ռիսկային գոտում գտնվողները լավ են, գանգատներ չունեն:
Հիվանդների վիճակի վերաբերյալ նա նշեց՝ երկու հոգի թոքաբորբով, այս պահի դրությամբ երկուսի վիճակն էլ լավ է, 36.5 ու 37.3 աստիճան ջերմություն ունեն: 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն՝ 37.1 , 37.2 և 37.5, ընդամենը 6 հոգի ունեն 38 և ավել ջերմություն: