Հինգշաբթի, 15. 05. 2025

spot_img

Հակոբ Արշակյանը քաղաքացիներին կոչ է արել օգտվել առցանց ծառայություններից

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը քաղաքացիներին կոչ արեց օգտվել առցանց ծառայություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արշակյանն ասաց մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին՝ օգտվել առցանց ծառայություններից: Հասկանալի է, որ բնակչության շատ շերտերիn հասանելի չէ դա: Ուղղակի մեր երիտասարդներին կխնդրեմ, որպեսզի մեկ անգամ ժամանակ ծախսեն մի փոքր, փորձեն սովորեցնեն մեր տարիքով ավելի մեծ քաղաքացիներին»,- ասաց Արշակյանը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ սոցիալական վճարներն ու կենսաթոշակները, բոլոր այն դեպքերում, երբ դրանք հնարավոր է բնակարաններում հասցնել քաղաքացիներին, հրահանգվել է, որպեսի կազմակերպվի այդ գործընթացը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեցՈրոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 72-իՀայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ինՔաղաքացին Հայաստան էր եկել ԻրանիցՆա ապաքինվել է և դուրս է գրվել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին