ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։
Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են»։
Էջմիածնում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխան մասնակցել էր հայտնի նշանդրեքին:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեխան սովորում է Էջմիածնի 4-րդ դպրոցում, երրորդ դասարանում, առաջին հերթում:
Այս պահին մեկուսացնում են երեխայի դասարանի աշակերտներին եւ ծնողներին:
Նրանց դպրոցի բակից տեղափոխում են հատուկ ավտոբուսով: