Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Էջմիածին քաղաքի ելքերը կփակվեն. կգործի միայն 3-ը. վարչապետ

Պետք է խնդրենք էջմիածինցիներին, որպեսզի ժամը 23.00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվեն միայն 3-ից, մնացածը կփակվեն։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք տեղում ջերմաչափում կանենք, եւ նրանք, որոնք ջերմություն կունենան կխնդրենք ինքնամեկուսացում անել։

Առաջինը Վաղարշապատ-Երեւան ճանապարհն է, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկանական կետ։ Երկրորդը Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհն է եւ երրորդը՝ Վաղարշապատ-Մասիս ճանապարհը։ Մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն։ Պայմանը հետեւյալն է. տեղում ջերմաչափում կիրականացվի, ով ջերմություն կունենա, կխնդրենք ինքնամեկուսացվել»,-ասաց վարչապետը։ 

Նա հավելեց, որ առավոտից կլինեն քննարկումներ, թե ինչ այլ միջոցառումներ կան, որ պետք է կիրառվեն. «Այս պահին մեր տպավորությունն այն է, որ հավելյալ միջոցներ, այնուամենայնիվ, պետք է ձեռնարկենք։

Նշենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի։

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին