Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Լոնդոնի մարաթոնի օրը և ամիսը փոփոխվել է կորոնավիրուսի պատճառով

 Լոնդոնի վազքի մարաթոնի օրը փոփոխվել է աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է մրցավազքի մամուլի ծառայությունը: Մարաթոնը, որը նախատեսված էր ապրիլի 26-ին, տեղափոխվել է հոկտեմբերի 4-ին: Այս տարի Լոնդոնի մարաթոնը հոբելյանական է` 40-րդը:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին