Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Իրանի սահմանը հատած ՀՀ քաղաքացիների մոտ կորոնավիրուսին հատուկ ախտանիշ չի արձանագրվել

Մարտի 1-ից մինչ օրս հայ-իրանական սահմանը հատել է 3 ավտոմեքենա։ Առաջինը՝ մարտի 13-ին, երկրորդը՝ այսօր՝ մարտի 14-ին։ Երրորդ մեքենան այժմ սահմանում է, ուղևորներն անցնում են անհրաժեշտ ստուգումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Տեղեկատվության ստուգման կենտրոնը, սահմանը հատած բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են, ինչը հավաստվել է ՀՀ անձնագրի առակայությամբ։ Նրանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ որևէ կասկածելի ախտանշան չի արձանագրվել։

Քաղաքացիները սահմանված կարգով Մեղրիի ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում անցել են անհրաժեշտ արտաքին զննում, ջերմաչափում, առողջական վիճակի վերաբերյալ հարցում։ Նրանց բնակության (գրանցման) վայրի տվյալներով լրացվել են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են տվյալ վայրի պոլիկլինիկային՝ նշված անձանց առողջական վիճակը հետագա վարման վերցնելու նկատառմամբ։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին