Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցողների վարկային պայմանները

 ՀՀ Կենտրոնական բանկը նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջինները վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկային պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շուրջ մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկը համապատասխան նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Խոսքը վերաբերում է հատկապես զբոսաշրջության և ծառայությունների մատուցման ոլորտում գործող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների նվազման քանակի հետևանքները կարող են բացասական լինել: Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի նրանք չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերը անհատական մոտեցմամբ կերկարացնեն վարկերի ժամկետները, կվերանայվեն մարման գրաֆիկները, կփոխվեն տոկոսադրույքները»,- ասաց Փաշինյանը:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին