Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

ՅՈՒՆԵՍԿՕ-ն համախմբում է կրթության ոլորտի պատասխանատուներին` կորոնավիրուսի բռնկմանը դիմակայելու համար

Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: 

Համաժողովին մասնակցել են 73 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` կրթության ոլորտը համակարգող 24 նախարար և 15 փոխնախարար: Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը քննարկմանը մասնակցել է տեսակապի միջոցով:

Տեսակոնֆերանսի նպատակը արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ակտիվացումը և ամբողջ աշխարհում ուսումնական գործընթացի խանգարումները նվազագույնի հասցնելու ռազմավարությունների մշակման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն է:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալների` ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 57.8 միլիոն համալսարանականների, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների և դպրոցների միլիոնավոր աշակերտների:

Ասիայի, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի 15 երկրներում դպրոցները փակելու համապետական որոշում է կայացվել, իսկ 14 երկրներում իրականացրել են տեղայնացված փակումներ` ըստ տարածքների:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին