Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի. Փաշինյան

Ընդհատում եմ արձակուրդս։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք: Նրանք Էջմիածնից են, ովքեր շփվել են երեկ մեկուսացած քաղաղաքցիների հետ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում նշեց, որ այսօր հաստատված դեպքերը այդ էջմիածնեցի կնոջ ամուսինն ու մորաքրոջ տղան են:

«Այստեղ ինչն է անհանգստացնողը: Նրանք երեքն էլ Էջմիածնի բնակիչներ են: Ես որոշեցի ընդհատել արձակուրդս: Վաղը կառավարությունում խորհրդակցություն կանցկացվի: Մենք վաղն ավելի մանրամասն կհասկանանք իրավիճակը: Վաղվա մեր քարոզչական միջոցառումները պետք է հեռաձգվեն: Աշխատելու եմ Կառավարությունում: Այսօր էլ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային նիստ է տեղի ունեցել: Վաղը այդ նիստի արդյունքների վերաբերյալ ես ինֆորմացիա կստանամ»,-հայտարարեց Փաշինյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է պահպանել հանդարտություն և այս իրավիճակին վերաբերվել չափազանցված մոտեցումներով: «Սա այն դեպքն է, երբ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը շատ բարձր է: Անհասկանալի է, երբ մեր սիրելի հայրենակիցները միջոցներ են ձեռնարկում իրենց ջերմություն ունենալը թաքցնելու ուղղությամբ` վտանգի տակ դնելով իրենց հարազատների առողջությունը:  

Մի մոռացեք կորոնավիրուսային հիգենիայի մասին, որի մասին առողջապահության նախարարությունը երկար ժամանակ է հայտարարում է: Եթե մեզանից յուրաքանչյուրը սդա պահպանի, վստահաբար կորոնավիրուսը Հայաստանում չի տարածվի: Լավ եղեք, դուխով: Հիվանդությունը հիվանդություն, կորոնավիրուսը կորոնավիրուս: Բայց մենք պետք է արձանագրենք, որ կորոնավիրուսը մեր դեմ պայքարում ուղղակի շանս չունի: Մենք իհակե կհաղթենք կորոնավիրուսին»,- ասաց նա: 

Մանրամասներըՙ տեսանյութում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին