Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Եվրոպան ապշած է Թրամփի որոշումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ արգելել ԵՄ քաղաքացիների մուտքը ԱՄՆ, ապշեցուցիչ է եղել եվրոպական չրկրների ներկայացուցիչների համար: Այս մասին հաղորդել է CNN-ը հինգշաբթի, մարտի 12-ին: 

Վաշինգտոնում մի շարք եվրոպական դեսպաններ CNN-ին ասել են, որ իրենք չէին սպասում, որ դա տեղի կունենա, չնայած այն բանին, որ վերջին մի քանի օրերի ընթացքում մշտապես կապի մեջ են եղել Թրամփի վարչակազմի հետ: Իր հերթին, Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը Twitter-ում գրել է, որ Եվրախորհուրդը «այսօր կգնահատի ստեղծված իրավիճակը»: 

«Մենք պետք է խուսափենք տնտեսության խաթարումից: Եվրոպան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու COVID-19 վիրուսի տարածումը, սահմանափակելու զոհերի թիվը և աջակցելու իրականացվող հետազոտություններին»,-գրել է Միշելը: 

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 30 օրոով արգելվում է ԵՄ քաղաքացիների մուտքն ԱՄՆ, բացառությամբ Մեծ Բրիտանիայի: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին