Երկուշաբթի, 13. 01. 2025

spot_img

Փոմպեոն կոչ է արել Իրանի իշխանություններին բանտերից ազատել ԱՄՆ-ի քաղաքացիներին

 ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Իրանի իշխանություններին կոչ Է արել մարդասիրական նկատառումներով երկրի բանտերից ազատ արձակել Միացյալ Նահանգների քաղաքացիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի բանտերում COVID-19 կորոնավիրուսի տարածման վերաբերյալ հաղորդումները խորը տագնապ են առաջացնում եւ բոլոր ամերիկացի քաղաքացիների անհապաղ ազատում են պահանջում»,- ասված Է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածել Է ԱՄՆ-ի Պետդեպատամենտը: Նա նախազգուշացրել Է, որ «Միացյալ Նահանգներն իրանական վարչակարգի վրա կդնի ուղղակի պատասխանատվությունը յուրաքանչյուր ամերիկացու մահվան համար, պատասխանը կլինի վճռական»:

Փոմպեոն նշել Է, որ Իրանի իշխանությունները վերջերս ազատ են արձակել 70 հազար բանտարկյալների կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչով «գթասրտություն հանդես բերելու ունակություն են դրսեւորել», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին