Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Տուգանք՝ առանց թույլտվության վայրի կենդանի պահելու համար

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկման է դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով պատասխանատվության միջոցներ են նախատեսվելու Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե նրանք լիազորված պետական մարմնին չտրամադրեն դրանց հաշվառման տվյալները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ կենսաթոշակային տարիքի մարդկանց սիրողական նպատակներով ձկնորսության դեպքում արտոնություն կտրվի, այն կդառնա անվճար, ինչի արդյունքում կլուծվեն այդ տարիքային խմբի մարդկանց սոցիալական խնդիրները։

Օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի տվյալներով՝ սիրողական ձկնորսության համար Շրջակա միջավայրի նախարարություն են դիմել շուրջ 4000 քաղաքացի, որոնցից մոտ 2000-ը եղել են կենսաթոշակային տարիքի։

Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ արգելված է միայն ապօրինի որսը: Բայց պարզվում է, որ փաստաթղթերի հարցը կանոնակարգված չէ: Եվ մեզ հայտնի դարձավ, որ կնախատեսվի օրենսդրական արգելք այդ գործունեության համար: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանը թերթի հետ զրույցում նկատեց, որ մենք այս փոփոխությունների կարիքն ունեինք:

Հարցին՝ կոնկրետ որ կառույցը պետք է վերահսկի այս գործընթացը, Բալոյանն արձագանքեց. «Վերահսկողություն իրականացնելու է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Նախարարությունը վերահսկողական գործառույթներ չունի: Մեր նախարարության խնդիրը օրենսդրական դաշտը ապահովելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին