Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Իտալիան 25 մլրդ եվրո կուղղորդի կորոնավիրուսից երկրի տնտեսության պաշտպանությանը

 Իտալիայի Նախարարների խորհուրդը 25 միլիարդ դոլար կտրամադրի տնտեսական միջոցներով կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին հայտարարել Է վարչապետ Ջուզեպե Կոնտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք 25 միլիարդի վիթխարի գումար ենք տրամադրել, որը չի օգտագործվի անհապաղ, բայց, անտարակույս, կկիրառվի այս արտակարգ իրադրության բոլոր դժվարությունների հաղթահարման համար»,- հայտարարել Է Կոնտեն մամուլի ասուլիսում: Ինչպես հայտնել Է Իտալիայի ֆինանսների նախարարության ղեկավար Ռոբերտո Գուալտիերին, առաջին դեկրետը կոնկրետ տնտեսական միջոցներով կընդունվի մարտի 13-ին եւ դրանց կուղղորդվի 12 միլիարդ եվրո՝ ընտանիքների եւ ձեռնարկությունների օժանդակման համար: «Ոչ ոք չի կորցնի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով»,- հավաստիացրել Է նախարարը: Ներկայում Իտալիայում արձանագրված Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք, զոհերի թիվը մեկ օրում 463-ից աճել Է մինչեւ 631, ապաքինվել Է 1004 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին