Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Գավառում եւ Մարտունիում բացվել են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում եւ Մարտունի քաղաքում պետական աջակցությամբ բացվել եւ գործում են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ հավաստեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ, նորաստեղծ կենտրոնների գործունեության համակարգող Անահիտ Գեւորգյանը:

«Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության մարզային նորաբաց կենտրոնների նպատակն է աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին, նրանց անվճար հիմունքներով տրամադրել ապաստարաններ, իրավաբանական, հոգեբանական, փաստաբանական ուղղորդումներ:  Աշխատանքները կենտրոններում  իրականացվում են հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի միջոցով: Կենտրոններ կարող են դիմել բռնության ենթարկված անձինք,  երեխաներ, որտեղ նրանք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն եւ ապաստան՝ խնդիրների լուծման ընթացքում: Բոլոր տեսակի ծառայությունները մատուցվում են անվճար: Ծրագրի տեւողությունը մեկ տարի է:  Այս ծրագիրը կարեւորվում է նրանով, որ ավելի ընդգրկուն  կանխարգելիչ  գործունեություն է ծավալում եւ լրացնում այն բացը, որն առկա է ոստիկանության անչափահասների տեսչության գործունեության մեջ: Մենք ակնկալում ենք մարզպետարանի եւ պետական այլ կառույցների աջակցությունը բռնության ենթարկված անձանց մեր կենտրոններ ուղղորդելու հարցում: Ակնկալում ենք  մարզպետարանի աջակցությունը նաև մարզային ենթակայության կրթական հաստատություններում բռնության ենթարկված ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար»,- նշեց Անահիտ Գևորգյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց նման կենտրոնների դերը մարզի տարբեր տարածաշրջաններում, հույս հայտնելով, որ դրանք իրենց գործունեությամբ կմեղմեն ընտանեկան բռնության դեպքերը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` իրազեկման  եւ հետագա համագործակցության նպատակով առաջիկայում կազմակերպել  եւս մեկ հանդիպում, որին կմասնակցեն ընտանեկան բռնության կանխարգելման գործում շահագրգռվածություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Խոսրով Խլղաթյան

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին