Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
  
Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում եւ վստահություն հայտնել, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ-սերբական հարաբերություններում: 
  
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցերը պիտի օժանդակեն կողմերի միջեւ առկա չիրացված ներուժի բացահայտմանն ու կենսագործմանը եւ շեշտել, որ երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեն խոր պատմական ու մշակութային կապեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման փաստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա զբոսաշրջային փոխայցերի համար: 
  
Օրենսդիր մարմնի ղեկավարն առանձնակի կարեւորել է նաեւ երկու երկրների խորհրդարանների դերը երկկողմ հարաբերություններում թե» բարեկամական խմբերի եւ հանձնաժողովների, թե» միջազգային խորհրդարանական ձեւաչափերի մակարդակներում:

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու տարածաշրջաններում առկա իրավիճակի վերաբերյալ: 
  
Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` Արարատ Միրզոյանը նշել է, որ այնտեղ ապրող հայ բնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը ինքնորոշման իրավունքն է: Նա վերահաստատել է, որ հայկական կողմը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ գործընկերներին կոչ անում` սատարել այս ձեւաչափն ու որդեգրված սկզբունքները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին