Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք: 

«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք:

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։

Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում:

Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։

Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել:

Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական այլ երկրներում։

Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։

Նշեմ, որ «Գոլդեն փելիսի» ժողովուրդը եւ առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն եւ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները»,- գրել է վարչապետը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին