Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի եւ գտնվելու վայրի մասին։ Այս մասին դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է արել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի´ հայրենակիցներ,

Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի եւ գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։

Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել coronavirus.ambarmen@orange.fr էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։

Տեղեկացնում ենք նաեւ, որ նման տեղեկատվության տրամադրումը որեւէ պարտավորություն չի առաջացնում»

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին