Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Մալթայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

 Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցել Մալթայի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով «Malta Today»-ում Մալթայի առողջապահության նախարար Քրիս Ֆերնեյի խոսքին:

Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված անձը 12-ամյա աղջիկ է, որը մարտի 3-ին է վերադարձել Իտալիայից:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին