Կիրակի, 27. 04. 2025

spot_img

Կարո Փայլանը Էրդողանի համար ամոթալի է որակել Պուտինի հետ հանդիպումը

 Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի՝ ավելի քան 5 ժամ տևած բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փայլանը իր ֆեյսբուքի էջում գրել է, որ այդ հանդիպմանը Թուրքիայի առաջնորդը մեծ կորուստ ունեցավ և հրապարակել է հանդիպումից լուսանկարները, որտեղ երևում է Եկատերինա Երկրորդ թագուհու բրոնզե արձանը, ով ռուս-թուրքական պատերազմում (1768֊-774թթ.) ջախջախել էր Օսմանյան կայսրությանը, իսկ Էրդողանի և Պուտինի միջև գտնվում էր «Բալկանները անցնելով» «Переход через Балканы»  (1877-1878թթ.) բրոնզե քանդակը։

«Էրդողանը մեծ կորուստ ունեցավ Ռուսաստանում: Պուտինը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր: Դա բավարար չհամարելով, նա Էրդողանի թիմին նստացրել էր Եկատերինա Երկրորդ թագուհու արձանի տակ, ով բազմիցս հաղթել է Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմում: Էրդողանի անմիջապես ետնամասում տեղադրված արձանը նկարագրում է Ռուսաստանի հաղթանակը Օսմանյան կայսրությանը: Մեծ ամոթ»,- գրել է պատգամավորը:

Բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որտեղ ներկայացված են քննարկումների ժամանակ ընդունած որոշումները:Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Սիրիայում Իդլիբում իրավիճակի կարգավորման համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին