spot_img

Մամուլի տեսություն. Ռուսական շրջանակները մտահոգված են, որ ՀՀ-ում ռուսամետ տրամադրությունները փոխվում են

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում մշտապես գերտերություններն իրենց ազդեցության գոտիները մեծացնելու պայքարի մեջ են։ Մեզանում ռուսամետ տրամադրությունները գերիշխող են եղել, սակայն իրավիճակը վերջին տարիներին փոխվել է։ Վերջերս հայ-ռուսական մի քննարկման ժամանակ հասարակական-քաղաքական գործիչներն անհանգստություն են հայտնել, որ այդ ուղղությամբ էական փոփոխություն է տեղի ունեցել։

Ռուսական շրջանակները մտահոգված են, որ Հայաստանում արեւմտյան ուժերը սկսում են մեծ տեմպերով հաջողություններ գրանցել, ավելին, Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու վտանգ են տեսնում։ Բայց նաեւ արձանագրել են, որ իրենք ամեն ինչ անելու են, որ նախկինում եղած իրենց կշիռը չկորցնեն։

Մեր աղբյուրի պնդմամբ, ռուսական քաղաքական շրջանակներն այս իրավիճակը բացատրել են նաեւ այն հանգամանքով, որ հայաստանյան այսօրվա իշխանությունն իր ողջ էությամբ հակառուսական է, ինչը զգալիորեն նպաստում է, որ երկրում այդպիսի տրամադրությունները խորանան։ «Բայց այս իշխանություններն ամեն օր իրենց հավատարմությունն են հայտնում, թե Հայաստանը փայլուն հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ» դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցը հեգնեց. «Իսկ ովքե՞ր էին նրանք մինչ հեղափոխությունը։ Ռուսաստանում չեն մոռանում նրանց ընդգծված հակառուսական պահվածքն ու համոզմունքները։ Հիմա էլ շատ բան չի փոխվել, Ձեր տեսածը միայն արտաքին շերտն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին