Չորեքշաբթի, 02. 07. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Վարչապետը նպատակ ունի առաջիկա ամիսներին ամբողջությամբ փոխել կառավարության կազ­մը

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունն արդեն տեւական ժամանակ է՝ C/-ներ է հավաքում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, նպատակ ունի առաջիկա ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխել կառավարության կազ­մը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը որոշել է ամեն շրջանակից, ոլորտից տվյալների բազա հավաքել, քանի որ ինքը ցանկանում է կառավարությունը վերից վար փոխել, նոր կադրերով համալրել, քանի որ նրան դուր չի գալիս կառավարության կատարած աշխատանքը:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է այդ տվյալների բազան ուսումնասիրում, որոնք նրան տրամադրում է նախորդ տարի ստեղծված կադրային բանկը՝ Հայկակ Արշամանի գլխավորությամբ: Երեկ այս ամենի համատեքստում էլ ՀՀ վարչապետն իրեն օգնական նշանակեց ՀՀ ար­դարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին եւ մամուլի խոսնակ Նշանակեց Մանե Գեւորգյանին:

Ըստ մեր տեղեկությունների՝ վար­չապետը շատ երկար է ուսումնասիրել այս երկու անձանց, որից հետո միայն նշանակում է կատարել: Մանե Գեւորգյանի մասով ոչինչ ասել չենք կարող, բայց այ Աննա Վարդապետյանն իրոք իր գործի գիտակն է, պատրաստված, խելացի կադր, զուսպ պաշտոնյա:

«Ժողովուրդ» օրաթերթը կառավարության հասա­րակայության հետ կապերի եւ լրատվության վարչությանը հարցում է ուղարկել, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ կառավարությունը C/-ներ է հավաքում եւ կադրեր է փնտրում: Հարցման պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք նաեւ կառավարության տեսակետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին