Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Մամուլի տեսություն. «Հանրաքվեն չի վտանգվի». Իմքայլականները լուրջ չեն վերաբերում կորոնավիրուսին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հնարավո՞ր է հանրաքվեն տեղի չունենա կորոնավիրուսի պատճառով, շատերն անհանգիստ են, չունե՞ք անհանգստություն՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ «Անկեղծ ասած` մետեորիտն ինձ ավելի շատ է անհանգստացնում, քան էդ կորոնավիրուսը, պետք չէ պանիկայի մեջ ընկնել, ամեն ինչ նորմալ է. մասնակցության հետ կապված՝ որեւէ խնդիր չեմ տեսնում»: Նույն հարցին իմքայլական Հրաչ Հակոբյանը պատասխանեց․ «Կորոնավիրուսի հետ կապված՝ անիմաստ խուճապ է հիմա»:

Հայաստանում չկա՞։ «Դե, եթե կա, ասեք` իմանանք»։ Հնարավոր չէ՞, որ բոլոր տվյալները չհրապարակեն։ «Չէ, կիմանայինք, եթե ոչ մենք, դուք` լրագրողներդ, հաստատ, թաքուն չէր պահվի»: Հանրաքվեն չի՞ վտանգվի։ «Վստահ եմ՝ անհրաժեշտ ձայն ու ավելին կհավաքի»: Շատ չե՞ք ինքնավստահ։ «Այդ ինքնավստահությունը գալիս է մեր աշխատանքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին