Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

ԱԺ պատգամավորը Թուրքիան հորդորում է հեռու մնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով` Թուրքիան, բացի վնասից, այլ ազդեցություն չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հայրապետյանը նշեց ՀՀ Ազգային ժողովի մարտի 3-ի նիստի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:

«Այս հանդիպումը ոչ առաջինն է, ոչ էլ վերջին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Թուրքիան, որպես ԵԱՀԿ անդամ երկիր, միշտ էլ փորձել է ներգրավված լինել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, որը նրան չի կարող հաջողվել: Թուրքիան ունի հստակ կողմնակալ, ադրբեջանամետ դիրքորոշում իր բոլոր հայտարարություններ ու գործելաոճով: Լուծման գործընթացում, եթե ուզում է իսկապես ներդրում ունենալ, լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ Ղարաբաղյան հարցի կարգավորման և բանակցային գործընթացին ուղղված քայլերից, որովհետև դրանց բացի վնասից այլ ազդեցություն Թուրքիան ունենալ չի կարող»,- ասաց Հայրապետյանը:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին