Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Եվրամիությունն ակնկալում Է, որ Թուրքիան կկատարի միգրանտներին վերաբերող իր պարտավորությունները

Եվրամիությունն ակնկալում Է, որ Թուրքիան կկատարի ԵՄ-ի հետ սահմաններում միգրացիայի կասեցման վերաբերյալ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները, հաշվի առնելով, որ միությունը կատարում Է պարտավորությունների իր մասը եւ աջակցում Է Թուրքիային:

Այդ մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները Բրյուսելում կայացած բրիֆինգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք օգնում ենք Թուրքիային եւ հուսով ենք, որ նա կկատարի միգրանտների վերաբերյալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»,-ասել Է ԵՀ-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է, որ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլիի եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մարտի 3-ին այցելելու Է թուրք-հունական սահման եւ հանդիպելու այդ երկրի ղեկավարության հետ նոր միգրացիոն ճգնաժամի ֆոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին