Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Արցախում դեռևս նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 2-ին առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներ, ծանոթացել հիվանդասենյակների պայմաններին և առկա հնարավորություններին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ Այցի ընթացքում ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Բազիյանը հավաստիացրել է՝ հիվանդանոցը տեխնիկապես վերազինված է, ապահովված անհրաժեշտ դեղորայքով:

Խոսելով սուր շնչառական հիվանդությունների մասին՝ Կարեն Բազիյանը նշել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նվազել է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժվող հիվանդների քանակը:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ գերատեսչությունը մշտապես կապի մեջ է ՀՀ գործընկերների հետ: Մինչև այսօր, իրականացված քայլերի արդյունքում, Արցախում դեռևս նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել: Նոր վիրուսը հայտնաբերելու դեպքում հիվանդը կմեկուսացվի, քննարկվում է նաև, հարկ եղած դեպքում, հիվանդներին առանձին բուժհիմնարկ տեղափոխումը:

Պետական նախարարը հորդորել է աշխատանքներն իրականացնել էլ ավելի մեծ պատասխանատվությամբ և բնակչության շրջանում շարունակել վիրուսի դեմ պայքարի իրազեկման աշխատանքները:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին