Կիրակի, 27. 04. 2025

spot_img

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը

 Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը երկու շաբաթով՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ավելի վաղ հանրապետությունում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 դեպք:

«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունները և այլ պետությունների փորձը՝ կապված կորոնավիրուսի ռիսկի տարածման հետ, որոշում է կայացվել՝ 2 շաբաթով փակել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանները»,- տեղեկացնում են վիրուսի դեմ պայքարի համար երկրի ստեղծած գործադիր շտաբից:

2019 թվականի դեկտեմբերի 31-ից Չինաստանի իշխանությունները տեղեկացրել էին ԱՀԿ-ին ՈՒհան քաղաքի կենտրոնական հատվածում անհայտ թոքաբորբի բռնկման մասին:

ԱՀԿ-ի տվյալներով ՉԺՀ  սահմաններից դուրս կորոնավիրուս հայտնաբերվել է աշխարհի 51 երկրում, վարակվածների թիվը հասել է  4691, իսկ մահացածներինը՝ 67 մարդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին