Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Ստանիսլավ Զասը հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա

 Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱԽ քարտուղարի գրասենյակից: 

Հանդիպման ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, մտքեր են  փոխանակվել դրանց արդյունքների շուրջ։

Քննարկվել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընդգծել Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։

Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։

Քարտուղար Զասը ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակներում պլանավորվող և արդեն իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հակաահաբեկչական և զորավարժությունների նախապատրաստման։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը առաջարկել է նաև դիտարկել ՀԱՊԿ պաշտոնական կայքի բարելավման հնարավորությունները՝ կայքի կառուցվածքում և հրապարակումներում ներառելով բոլոր անդամ պետությունների պաշտոնական լեզուները։

Հանդիպման ավարտից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին