Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսական ինքնաթիռները

Թուրքական ստորաբաժանումներն Իդլիբում կրակ են բացում սիրիական կառավարական բանակի և ռուսական ինքնաթիռների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Վերջինիս տեղեկություններով՝ Անկարայի գործողությունները եղել են այն ավիահարվածի պատասխանը, որի հետևանքով զոհվել են նվազագույնը թուրք երկու զինծառայողներ:  Ինչպես գրում է Daily Sabah-ը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: Թե կոնկրետ ով է հարձակում գործել՝ չի հստակեցվում:

«Սիրիացի զինվորականներին բառի ուղիղ իմաստով փրկում է օդուժը՝ սեփական և ռուսական: Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերն ամեն անգամ կանգնեցնում են գրոհաիններին»,- ընդգծում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Համառուսասատանյան պետական հեռուստառադիոընկերության բյուրեյի ղեկավար Եվգենի Պոդդուբնին:

Նրա խոսքով՝ թուրքական ուժերը և գրոհայիններն ակտիվորեն օգտագործում են զենիթահրթիռային համակարգեր: Ռուսական և սիրիական օդուժն օգտագործում են ջերմային թակարդներ՝ հրդեհային պաշտպանության համար:

Ռասզմական գործողությունների էպիկենտրոնը գտնվում է Նայրաբ, Սաան և Ջուբաս գյուղերի շրջակայքում:  

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին