Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը ստացավ 3 մլն դրամ մրցանակ

 Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը 3 մլն դրամ մրցանակ ստացավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթի հաղթողին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ընտրությունը բավական բարդ էր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Garun Agency» կազմակերպությունը»,- ասաց Պապիկյանը:

Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 200-ից ավելի քաղաքացիներ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացավ 1 մլն դրամ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած կազմակերպությունը՝ 2 մլն դրամ:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումըՍահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ինՍահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին