Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Իրանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, վարակվել՝ 43-ը. պաշտոնական

Իրանում, փետրվարի 23-ի դրությամբ, նոր կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, վարակվել՝ 43 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրն՝ Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ինչպես հաղորդում է Իրանի IRNA լրատվական գործակալությունը, նա նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից վարակվածների թիվը 15-ով ավելացել է՝ կազմելով 43։
«Վարակված հիվանդներից ևս 3-ը մահացել են։ Այս պահին կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը կազմում է 8»,- հավելել է Քիանուշ Ջահանփուրը։
Նա նաև հայտնել է, որ Իրանի բոլոր համալսարանները մեկ շաբաթով փակվել են, իսկ Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է խուսափել Ղոմ այցելելուց, և միևնույն ժամանակ Ղոմի բնակիչներին հորդորել անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին