Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Ռազմիկ Աբրահամյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացել է  «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախարարի նախկին տեղակալ  Արսեն Դավթյանի գործով դատական նիստը: 

Դատական նիստին հարցաքննվել են վկաները: Այս գործով Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին նախարարի տեղակալին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։

Նիստի ավարտից հետո արդեն Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը լրագրողներին հայտնել է, որ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը:

Ռազմիկ Աբրահամյանը նաև մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ):

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին