Ուհանի իշխանությունները, որտեղ կորոնավիրուսի ամենաընդգրկուն բռնկումն Է գրանցվել Չինաստանում, պլանավորում են եւս 19 ժամանակավոր հիվանդանոց բացել վարակվածների համար: Այդ մասին փետրվարի 21-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Ուհանի առաջին փոխքաղաքագլուխ Հու Յաբոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վարակվածների թվաքանակն օրեցօր նկատելիորեն ավելանում Է, եւ խիստ անհրաժեշտ են հավելյալ հիվանդանոցային մահճակալներ»,-պարզաբանել Է նա:
Պաշտիոնական տվյալների համաձայն, Ուհանում արդեն կա 13 ժամանակավոր հիվանդանոց, որոնք պատրաստ են ընդունել 13,3 հազարից ավելի պացիենտների: Մինչեւ փետրվարի 25-ը հիվանդանոցային մահճակալների թիվը ծրագրվում Է հասցնել 30 հազարի: Ուհանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դրա տարածման ողջ ժամանակաշրջանում գերազանցել Է 45,3 հազարը, նրանցից ավելի քան 6,2 հազարն ապաքինվել են: Մահացության մակարդակը կազմել Է 3,71 տոկոս:
ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման 75 հազար 465 դեպք, 2 236 մարդ մահացել Է: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել Է 889-ով, մահացածներինը՝ 118-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 115 մարդ: Հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 54 հազար 960 մարդ, ավելի քան 11,6 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր: 18,2 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: