Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Արման Թաթոյանը ՊԲ հրամանատարի հետ քննարկել է զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցեր

Արցախում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ փետրվարի 21-ին հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել բանակում մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությանը, զինվորների և սպաների, այդ թվում՝ կանանց իրավունքների իրավունքների հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին