Հինգշաբթի, 22. 05. 2025

spot_img

Փաշինյանը մեկնաբանեց ԼՂ հարցի լուծման վերաբերյալ Մյունխենում արված իր հայտարարությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է Մյունխենի անվտանգութան համաժողովի շրջանակում իր կողմից արված հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի համար չկան տարածքներ, կա անվտանգություն, և Արցախը չի կարող զիջել իր անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

«Մենք ասում ենք, որ այդ ստատուս քվոն, երբ ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերցրել են վերահսկողության տակ, նրանք դա արել են, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որպեսզի դառնան անհասանելի: Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, և հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ոչ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև տարածքային ամբողջականության վերաբերյալ առկա շահարկումներին:

 

«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: Երբ խոսում են տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, այդ որ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին են խոսում: Երբ Ադրբեջանն անկախություն է ստացել, Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը պահպանել է արդյոք: Հակահարց կարող է հնչել, որ Խորհրդային Միություն պետությունն այլևս գոյություն չունի, բայց գոյություն չունի նաև այն պետությունը, որի կազմում եղել է Լեռնային Ղարաբաղը, այդ պետությունը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն է: Այս դիսկուրսն ունի նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում:

 

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին