Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է քաղաքացիների բնակարաններ և գրքեր նվիրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը Ֆեյսբուքի ուղիղ եթերում է:
«Գնում ենք գիրք նվիրելու»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը զրուցում է քաղաքացիների հետ՝ հետաքրքրվելով նրանց կենցաղով, խնդիրներով:
Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։