Կիրակի, 26. 05. 2024

spot_img

Մամուլի տեսություն. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին

«Իրատես» թերթը գրում է. «Հանրաքվեին մասնակցել չցանկացող Գագիկ Ծառուկյանն օրերս, թերթի տեղեկություններով, հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:

Թե որն է եղել նրա հանդիպման պատճառը, թերթին չհաջողվեց ճշտել: Սակայն ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժ ստեղծելու ցանկություն հայտնած Վանեցյանի հետ հաստատ «իշխանահաճո» զրույցների համար չէ, որ Ծառուկյանը նրա դուռն է գնացել:

Նույն աղբյուրի պնդմամբ, ԲՀԿ առաջնորդը հայտնվել է անհարմար իրավիճակում. մի կողմից չի կարող բացահայտ պատերազմել Փաշինյանի հետ, քանի որ հարկային ստուգումները նոր, «ահասարսուռ» թափ կհավաքեն, հին գործարքները ջրի երես դուրս կգան, մյուս կողմից էլ չի ցանկանում իշխանության քայլերին մասնակից դառնալ:

Մնում է դեմքով ընդդիմադիր լինել, հոգով՝ անհասկանալի մի բան՝ ոչ իշխանություն, ոչ այլընտրանք, ոչ էլ կարգին ընդդիմություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին