Հինգշաբթի, 25. 07. 2024

spot_img

ԱՄՆ-ը փորձում Է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին. Խամենեի

 ԱՄՆ-ը փորձում Է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին: Այդ մասին երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է փետրվարի 18-ին, երկրում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք անցկացվելու են այս շաբաթվա վերջին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք տեսնում եք ամերիկացիների քարոզչությունը, թե ինչպես են նրանք ցանկանում միմյանցից հեռացնել իսլամական համակարգն ու ժողովրդին: Նրանք մշտապես դրանով են զբաղվում»,- Խամենեիի խոսքը մեջբերված Է նրա Twitter-ում:

Իրանի միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 21-ին: 290 պատգամավորական աթոռի համար պայքարելու Է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածությունները հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից: Սկզբնապես ընտրությունների մասնակցելու հավակնորդ Էր 15 հազարից ավելի մարդ, նրանց կեսից ավելին ընտրություններին չի մասնակցի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին